Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

4-Ա    14.01.2019թ.

«ԵՔ-ԳՀԾՁԲ-19/18» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող համակարգչային սարքերի և սարքավորումների սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/18» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.

Ա. Բաբայան    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար  /հանձնաժողովի նախագահ/

Հ. Մարտիրոսյան    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի տեղակալ

Վ. Դեմիրչյան    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Գասպարյան    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսակն բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Հախունց    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ

2.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ