Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.07.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 437-Ա  14.07.2017թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև   Երևանի «Կենտրոն» բարեգործական և բնապահպանական հիմնադրամի տնօրենի 06.07.2017թ. հ.23/15-01 գրությունը՝ Երևանի «Կենտրոն» բարեգործական և բնապահպանական հիմնադրամի կրեդիտորական պարտքերի ամբողջական մարման և լուծարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից Երևանի «Կենտրոն» բարեգործական և բնապահպանական հիմնադրամին, որպես նվիրատվություն, հատկացնել 3.064.024 (երեք միլիոն վաթսունչորս հազար քսանչորս) ՀՀ դրամ՝  լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։  
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ