Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 444-Ա  19.07.2017թ.

 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1.2 կետի պահանջով, ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N1244-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի N 49-Ա որոշումը.
1.Ձևավորել սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողով և հաստատել ստորև ներկայացվող անհատական կազմը՝
Հանձնաժողովի նախագահ
Արազ Բաղդասարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ
Հանձնաժողովի քարտուղար
Հովհաննես Պետրոսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ գլխավոր-նկարիչ
Հանձնաժողովի անդամներ
Գագա Ամատունի - Երևանի քաղաքապետի խորհրդական Երևան քաղաքի գլխավոր դիզայներ
Էմմա Սարգսյան - «Երևանի արտաքին գովազդի փառատոն» ՀԿ-ի նախագահ
Լիլիթ Խաչատրյան - «Երևանի արտաքին գովազդի փառատոն» ՀԿ-ի Ֆեյս խորհրդատուներ հանրային կապերի մասնագետ
Ռաֆֆի Գյոզալյան - «Սիթի Լուք» երիտասարդական կազմակերպության նախագահ
Արմեն Դավթյան - «Գովազդային հաղորդակցության վիզուալ միջոցների և գլոբալ սոցիալական նախաձեռնությունների Երևանյան ասոցացիա» ՀԿ-ի նախագահ
Էդուարդ Խաչատրյան - «Սիթի Լուք» երիտասարդական կազմակերպության անդամ
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը։
          

      ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ