Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

07.06.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 450-Ա   07.06.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 431-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» oրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով «Երևան խելացի քաղաք» ռազմավարության մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահի 29.05.2018 թվականի հ.204/18 գրությունը`        
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 431-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածը  «Մարինա Մխիթարյան-ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորարարական լաբորատորիայի ղեկավար» բառերից հետո լրացնել «Բագրատ Ենգիբարյան- «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն»  բառերով:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ