Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 453-Ա   15.06.2018թ.

  ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2018թ. հ.ԵԱՆԴ/0157/02/18 վճիռը և «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 29.05.2018թ. հ.01/57 գրությունը.
1.Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի հ.74 հասցեում գտնվող 3հա մակերեսով հողամասի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել  հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
 Հանձնաժողովի նախագահ
Վ.Խաչատրյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
 Հանձնաժողովի անդամներ
Ռ.Խալաթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի                         
գլխավոր մասնագետ
Հ.Կյուրեղյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման
բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների
բաժնի առաջատար մասնագետ
2.Հանձնարարել հանձնաժողովին գույքի հանձնման վերաբերյալ կազմել մեկ միաս-նա¬կան հանձնման-ընդունման ակտ և ներկայացնել Երևանի քաղաքապետի հաստատմանը։
3.Սույն կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ