Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

461-Ա 18.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով՝
1.Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ