Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


483-Ա 22.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ» ՀՈԱԿ-Ի ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ 

ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակում «Արևամանուկ» ՀՈԱԿ-ի համար կահույքի ձեռքբերման նպատակով համապատասխանաբար՝ «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/24-1», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/24-2», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/24-3», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/23» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերով ձեռք բերվող գույքը բաշխել՝ համաձայն N1 հավելվածի։
2. Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման և բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի հանձնման և բաշխման աշխատանքները:
4. Հանձնարարել սույն կարգադրության N1 հավելվածում նշված «Արևամանուկ» ՀՈԱԿ–ի տնօրենին՝ սահմանված կարգով իրականացնել գույքը հաշվեկշիռ ընդգրկելու աշխատանքները։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ