Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.08.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 487-Ա   06.08.2018թ.

 ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   


Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 26-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության՝ 2018 թվականի հուլիսի 25-ի N 8/3862 գրությունը.
1.«Երևան» հիմնադրամի հաշվեկշռում առկա գույքի մնացորդը գույքագրելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն կարգադրության 1-ին կետում նշված հանձնաժողովի նախագահին՝ գույքագրման աշխատանքներն ավարտել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում և դրա արդյունքներով կազմված գույքագրման ակտերը տրամադրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:


                                     ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                     ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         Կ.ԱՐԵՅԱՆ