Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 495-Ա   13.08.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/36» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից  ներկայացված նախագծա–նախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների   գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/36» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Ալավերդյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Ա.Բաբայան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար
Վ.Դեմիրչյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի   գլխավոր մասնագետ
Ս. Շահբազյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի  առաջատար  մասնագետ
Ա.Գասպարյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական  բաժնի գլխավոր  մասնագետ
2.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի  15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:

 


                                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                         Կ. ԱՐԵՅԱՆ