Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.08.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 498-Ա   15.08.2018թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/84» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի կողմից  ներկայացված  մշակութային միջոցառումների  կազմակերպման ծառայությունների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/84» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ.Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ  /հանձնաժողովի նախագահ/
Ե.Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի տեղակալ
Գ.Օրբելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ
Ա.Գյուրջյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ-ռեժիսոր
Դ.Ասլանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր  մասնագետ  Ի. Եղիազարյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ. ԱՐԵՅԱՆ