Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.02.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 53-Ա  02.02.2017թ.

 ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2016-2017  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ  ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ` ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՓՈՒԼԵՐԸ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ  ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ  ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝  05.04.2011թ. հ.280-Ն հրամանով հաստատված «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների  կազմակերպման և անցկացման կարգը» և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջարկությունը՝
1.Հաստատել ՀՀ դպրոցականների՝ 2016-2017 ուստարվա առարկայական օլիմպիադաների` Երևանի տարածքային և քաղաքային փուլերը  նախապատրաստող և անցկացնող կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմերը՝ համաձայն հհ. 1, 2, 3 հավելվածների:
2.Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի  վրա:
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի   տեղակալ Ա.Սուքիասյանի վրա:


     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ