Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


538-Ա 08.06.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/149» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված շինանյութի գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/149» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Դ. Բալասանյան Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Ն. Մուկուչյան Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Է. Ղազարյան Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Ա. Ավագյան Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ
Վ. Գարոյան Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 1-ին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունիսի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ