Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


543-Ա 09.06.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 374-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1.Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 16-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 374-Ա կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) կարգադրության 1-ին կետում` «Ա.Մկրտչյան – Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Ա.Մկրտչյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ» բառերով.
2) կարգադրության 2.1-րդ կետում՝ «Վ.Զեյնալյան-Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ /նյութական պատասխանատու/» բառերը փոխարինել «Վ.Զեյնալյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ /նյութական պատասխանատու/» բառերով.
3) կարգադրության 2.1-րդ կետում՝ «Ա.Ավետիսյան – Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի երկրորդ կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Ա.Ավետիսյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի երկրորդ կարգի մասնագետ» բառերով.
4) կարգադրության 2.1-րդ կետը՝ «Հանձնաժողովի անդամներ» բառերից հետո լրացնել «Հ.Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ» և
«Ա.Արսենյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի առաջատար մասնագետ» բառերով:
2.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Հ.ՍԱՐԳՍՅԱՆ