Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
549-Ա 06.06.2019թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 17.05.2019թ. գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, ընտանիքի օրվա՝ մայիսի 15-ի կապակցությամբ` Երևանի քաղաքապետարանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված տարանցիկ հաշվին փոխանցել 4000.0 (չորս միլիոն) հազար դրամ՝ կարիքավոր բազմանդամ ընտանիքներ ունեցող անձանց (թվով 100) յուրաքանչյուրին 40 հազարական դրամ տրամադրելու նպատակով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական ապահովության վարչության պետերի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈւԹՅԱՆ