Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
564-Ա 12.06.2019թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 4), ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 23.05.2019թ. հ.25/01-25/9627 գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի Արաբկիր վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից Մայիսի 9-ի՝ «Հաղթանակի և խաղաղության» տոնի կապակցությամբ վարչական շրջանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հատկացնել 580.0 (հինգ հարյուր ութսուն) հազար դրամ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Հ.ՄԱՐՈւԹՅԱՆ