Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
582-Ա 19.06.2019թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով ««Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ի տնօրենի 10.06.2019թ. գրությունը՝ ս/թ հունիսի 13-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվող համերգային ծրագրին աջակցելու նպատակով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա ՀՈԱԿ-ին հատկացնել 2792.0 (երկու միլիոն յոթ հարյուր իննսուներկու) հազար դրամ` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈւԹՅԱՆ