Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.12.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 613-Ա   05.12.2018թ.

  «ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-18/6» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի նվեր փաթեթների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-18/6» ծածկագրով հրատապ մեկ անձի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Բաղդիշյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Վաթինյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Տեր-Թորոսյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Ա. Մարտիրոսյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
Է. Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
2. Հրատապ մեկ անձի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3. Սահմանել, որ հրատապ մեկ անձի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Հրատապ մեկ անձի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

     

        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ