Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
686-Ա 09.07.2020թ.


«ԵՔ-ԳՀԾՁԲ-20/228» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների գնման հայտերը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-20/228» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Մուրադյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Վ. Հարությունյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Վ. Մանուկյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ս. Յուզբաշյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Հ. Աղաբալյան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ