Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
697-Ա 10.07.2020թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 24.06.2020թ. գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից, «Երևանտրանս» ՓԲԸ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 395.6 ( երեք հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր) հազ. դրամ` 2020թ. երկրորդ եռամսյակում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին կցված վարորդ Արամ Սողոյանին և հանրակրթության վարչությանը կցված վարորդ Արտյոմ Բարեղամյանին, յուրաքանչյուրին մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով, խրախուսելու նպատակով` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈԻԹՅԱՆ