Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 88-Ա  02.02.2018թ.

 ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 25.01.2018թ. հ.26/06-81824 գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի  Մալաթիա-Սեբաստիա   վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի «04. Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով   նախատեսված գումարներից Արամայիս Միքայելյանին (Աէրացիա 3/1 շենք, բն.32, նույնականացման քարտ 004756607, 13.10.2014թ. 008), որպես օգնություն, սույն թվականի հունվար ամսից հատկացնել ամենամսյա նպաստ` ամսական 50.0 (հիսուն) հազար դրամ:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ