Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

889-Ա 04.10.2021թ.

 

«ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/50» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված մատնահետք կարդացող սարքի /անցագրային համակարգի/ գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-21/50» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ. Հովհաննիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար /հանձնաժողովի նախագահ/
Շ. Մատինյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ղազարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ
2. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության ապրանքների գնումների բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ