ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 89-Ա  02.02.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/13» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի հ.66 մանկապարտեզի բակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների   գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/13» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Է. Շաքարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար մասնագետ
Բ. Տեր-Թովմասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար մասնագետ
Ե. Մատասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար  մասնագետ
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 2-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ