Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

05.02.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 93-Ա  05.02.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/75 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված գրենական ապրանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/75» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Հարությունյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ամիրյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի քարտուղար (հանձնաժողովի անդամ)
Ս. Յահյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)
Ա. Երմազյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Լ. Մարության Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի  փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:

        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ