Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
948-Ա 15.09.2020թ.

«ԵՔ-ԳՀԾՁԲ-20/248» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների գնման հայտերը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-20/248» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Փատյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Ս. Ղազարյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ալոյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Մամուլյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Մ. Գրիգորյան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Թ. Հովեսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ