Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
953-Ա 15.09.2020թ.

«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/136» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված վարչական շենքի վերանորոգման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/136» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս. Կատվալյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Գրիգորյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ
Ս. Ասատրյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար
Հ. Բադալյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇ կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Գալստյան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲԲՇ կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի պետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ