Պահոց

Kievyan bridge under renovation
11.03.2024

Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել  1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին: Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել.

08.03.2024

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մարտի 8-10-ը կփոփոխվեն

Հարգելի՛ հայրենակիցներ, խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:

07.03.2024

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառեր. համայնքը գործակցում է ոլորտի գիտնականների հետ

Երևանի՝ կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով:  Պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու և խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ակադեմիայի թղթակից անդամի ու ոլորտի գիտնականների հետ:  

07.03.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված

Հարգելի՛  քաղաքացիներ, Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի  8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:

Participants of “Educational Trip to UAE” program are hosted at Yerevan History Museum
06.03.2024

«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Պատանի երաժիշտների հետ  հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Yerevan Mayor Tigran Avinyan Receives UAE Ambassador
06.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:  Ողջունելով

English National Ballet to Have a Tour in Yerevan
06.03.2024

Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում

Մշակույթ

Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի հրավերով Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում:

06.03.2024

Երևանի մարդիկ. սոցիալական աշխատողը

Սոցիալական աշխատողը ոչ միայն մասնագիտություն է, այլև կենսակերպ:  Գևորգ Գևորգյանը Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում սկսել է աշխատել դեռ 2000-ականներին, իսկ վերջին տարիներին, համակարգային փոփոխություններից հետո,

Armenian-French Dance Performance “The Colour of Pomegranates” to be shown on March 15 and 16
04.03.2024

Մարտի 15-ին և 16-ին Երևանում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը

Սիրելի՛ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին:  Պարուսույց և գեղարվեստական ղեկավար՝ Մուրադ Մերզուկի, 

Om March 8 public transport will be free of charge for women
04.03.2024

Մարտի 8-ին հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար

Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար` նրանցից գումար չի գանձնվելու: 

01.03.2024

Ուսումնավարժանքներ՝ Երևանում քաղաքացիական պաշտպանության օրվա շրջանակում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Noragyugh Quarter – New Downtown of Yerevan: Mayor Avinyan Meets French Architects
01.03.2024

Նորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետ

Քաղաքաշինություն

Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

Տեսանյութեր

...
09.03.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
02.03.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
24.02.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
17.02.2024

«Երևան» հեռուստահաղորդում