Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

21.04.2017

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 610 վնասված լուսատու: 

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 7 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 6 բակային տարածք և 1 այգի: Ընթացքի մեջ են 4 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ