Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

07.02.2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 1025 վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 1 հենասյուն: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ