Ապրիլի 27-ին երևանաբնակ շուրջ 1700 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

23.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. ապրիլի 27-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար: Այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել շուրջ 1700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ: 

Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ