Ապրիլի 7. շնորհավորանքներ՝ քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող կանանց ու աղջիկներին

07.04.2018

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:

Նախաձեռնությունը տոնական տրամադրություն է փոխանցել կին այցելուներին, ովքեր շնորհակալություն են հայտնել ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ