Ապրիլին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13560 դիմում և գրություն

14.05.2018

Ապրիլ ամսվա ամփոփ տվյալներով քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13560 դիմում և գրություն: Դրանց կատարողականը կազմել է 100%, իսկ դրական ընթացք ստացած դիմում-գրությունների ընդհանուր ցուցանիշը՝ 85%: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ