Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

15.07.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Լուսանկարներ