Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը

13.02.2018

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և որոշել է «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, ի պատիվ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, անվանափոխել «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ: Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ:

Ավագանու այլ որոշումներով հաստատվել են նաև «Երևանի հ.70 մանկապարտեզ»-ը՝ «Լապտերիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, իսկ «Երևանի հ.91 մանկապարտեզ»-ը՝ «Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանափոխելու և դրանց կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ