Աշնակում նշվել է Ֆիդայատոնը

27.05.2017

Ավանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չաուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ավանդույթի համաձայան` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին