Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 74 համարի երթուղին

06.05.2021

Այսօր 13 նոր կոմպակտ ավտոբուսներով 74 համարի երթուղին վերսկսեց իր աշխատանքը: Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ 74 համարն անցնում է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00-ն։

 

Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Տեսանյութ

Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 74 համարի երթուղին