«Ազատամարտիկների այգին» Երևան-Ստեփանակերտ համագործակցության լավագույն օրինակներից է

14.06.2019

Պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի»: Հանգստի գոտին կառուցվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի սիրված վայր է դարձել ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար: 

Քաղաքապետ Մարությանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին