Էրեբունի վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

31.08.2015

Հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվում էր Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում երեք ամիսների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել նաև էրեբունի վարչական շրջանում: Դրանցից վերջինը Էրեբունու մանկական զբոսայգում էր: Ներկաներին ողջունել են տեղի երգի և պարի խմբերը, անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, Ներկաների բարձր տրամադրությունն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Եզրափակիչ միջոցառմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել երեք ամիսների ընթացքում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների համար, որոնք հաճելի պահեր են պարգևել ամառը մայրաքաղաքում անցկացրած փոքրիկներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին