Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

18.10.2016

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական  ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը բացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը,  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ:
Տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակների արժանացած ստեղծագործությունների հեղինակը նշել է, որ իր համար մեծ պատիվ է իր աշխատանքները ներկայացնել Երևանում:
Ցուցադրությանը Կարել Զեմանը ներկայացրել է գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև իր դիզայնով պատրաստված մեդալներ ու մետաղադրամներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին