Երևանի 2021թ. բյուջեի և զարգացման ծրագրերի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը
Երևան քաղաքի 2021թ. բյուջեի, զարգացման ծրագրի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի մասին ավագանու որոշման նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստին նշել է, որ, ցավոք, հանրային քննարկման ներկայացված նախագծերի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:
Խորհրդի անդամները ներկայացրել են որոշ առաջարկներ և դիտարկումներ: