Երևանի դպրոցականներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

26.05.2022

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12 դպրոցների 65 աշակերտ երկու խմբով հյուրընկալվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Աշակերտներն ընտրվել են դպրոցականների միջև անցկացված հրաձգության մրցույթի արդյունքներով:

 

Պատանիները տեղում ծանոթացել են սաների առօրյային, ընդունելության պայմաններին, այնուհետ մասնակցել ռազմամարզական գործնական պարապմունքներին, հրաձգության և սպորտային մրցումներին, ստացել մասնակցության վկայականներ:


Ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ տարին: Հանրակրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության ծրագրային ուղղություններից է կիրառական ռազմագիտության միջոցառումների կազմակերպումը:


Շնորհակալություն հայտնելով վարժարանի տնօրինությանը արդյունավետ գործակցության համար՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երևանյան դպրոցների աշակերտների այցը վարժարան կունենա ոչ միան ճանաչողական բնույթ, այլև կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը:


Այցի ավարտին աշակերտներն այցելել են նաև Գոշավանք:

Լուսանկարներ