Երևանի գլխավոր ճարտարապետը ասուլիս կտա նոյեմբերի 6-ին

03.11.2018

Հարգելի գործընկերներ,
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտիի փող.1) տեղի կունենա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը: Գլխավոր ճարտարապետը կներկայացնի մայրաքաղաքի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները, ինչպես նաև կպատասխանի լրագրողների հարցերին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ