Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

17.10.2018

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: 

Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է երկուստեք իրականացված կոնկրետ ծրագրերը և ընդգծել, որ հարկավոր է ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Հայկ Մարությանը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի նոյեմբերին Երևան նախատեսվող այցը հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:
Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը կրթական, մշակութային ու քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ