Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

18.04.2018

Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ:
Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը՝  դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: Մեր ժողովուրդները, համատեղ, բազում փորձությունների միջով են անցնել, կիսել են մեկմեկու թե՛ տխրությունը,  թե՛ հաջողությունները՝ վերահաստատելով, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ի սկզբանե եղել ու մնում է անկեղծ և անշահախնդիր: Բազմիցս եք ապացուցել, որ հայաստանաբնակ եզդիների համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, որի հզորացման ու շենացման գործում շարունակում եք ունենալ ձեր ուրույն ներդրումը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, նաև ամենայն բարիք՝ եզդիական ողջ համայնքին:

 

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ