Երևանի քաղաքապետարանը միացել է համապետական շաբաթօրյակին

14.04.2018

ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով ապրիլի 14-ին անցկացվող համապետական շաբաթօրյակի ընթացքում վաղ առավոտից աղբահանության և սանմաքրման ակտիվ աշխատանքներ են ծավալվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 

Գործընթացում ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումները: Մաքրման աշխատանքները կազմակերպվել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների և «Սանիթեք» ընկերության մարդկային ու տեխնիկական միջոցներով: Առանձին հատվածներ մաքրելու համար ներգրավվել է նաև լրացուցիչ բանվորական աշխատուժ:
Պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ: Բակերի մաքրմանը մասնակցել են նաև համատիրություններն ու մայրաքաղաքի բնակիչները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին