Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով

17.04.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը: Ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովված են հակահրդեհային սարքավորումներով, պահպանվում են տեխնիկական անվտանգության նորմերը: Կրթական հաստատություններում գործում են նաև բուժկետեր, իսկ դեղորայքի ժամկետները մշտապես վերահսկվում են:

Շենքերում առկա են ինչպես տարհանման սխեմաներ, այնպես էլ սլաքներ, որոնցով երեխաներն առավել հեշտությամբ կկողմնորոշվեն արտակարգ իրավիճակների դեպքում:
Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են նաև քաղաքացիական պաշտպանության դասընթացներ, որպեսզի երեխաները պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին