ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով

16.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման ու հեղեղատար համակարգի հիմնանորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է շարունակել հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:
Աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնասիրվել են հակահրդեհային համակարգերն ու միջոցներ են ձեռնարկվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համատեղ շարունակել ուսումնասիրություններն ու խստացված հսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player