Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են ՀՀ ՔԿ ներկայացուցիչներին

18.10.2019

ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների արդյունավետ քննության, մինչդատական վարույթի ընթացքում ծագած` քաղաքապետարանի և ավագանու իրավասությանը վերաբերող խնդիրները լուծելու նպատակով համատեղ քննարկումներ անցկացնելուն, քաղաքապետարանում, ավագանիում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելուն և իրականացնելուն առնչվող հարցեր: Երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ նախաքննական տվյալների գաղտնիության պահպանմամբ, կողմերի իրավասության շրջանակներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Մասնավորապես՝ տեղեկատվություն է տրամադրվելու քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների, ինչպես նաև` Երևանի ենթակայության կազմակերպություններում կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, ինչպես նաև կողմերը տեղեկատվություն են տրամադրելու՝ քաղաքապետարան, ավագանի դիմած քաղաքացիների դիմումներում, բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ:

 

Լուսանկարներ