Երևանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել

21.05.2018

Երևան քաղաքի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ ընդունված Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 39-րդ կետի 6-րդ ենթակետով՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:


Երևան քաղաքի ավագանու անդամ Տիգրան Ավինյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ մասը, 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի «Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-299-Ա հրամանագիրը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Տիգրան Ավինյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

 

Երևան քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ մասը, 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի «Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին» ՆՀ-300-Ա հրամանագիրը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ