Երևանի քաղաքապետն ընդունել է ԻԻՀ դեսպանին

18.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: 

Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է երևանցիների գալիք ամանորյա տոները: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ Իրանի հետ անցագրային ռեժիմի ազատականացումից հետո իրանցի զբոսաշրջիկների հոսքը Երևան աշխուժացել է, ակտիվացել են նաև հայաստանցիների այցելությունները բարեկամ Իրան: 

Նշելով, որ երկու հինավուրց ազգերը կապված են ամուր կապերով՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի խոշոր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Լուսանկարներ