ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային միջոցառում՝ Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում

09.02.2018

Հարգելի համաքաղաքացիներ ,
փետրվարի 10-ին` ժամը 16.00-ին, Հյուսիսային պողոտայում, «Տաշիր Սթրիթ»-ում (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը՝ նոր ռիթմով» ժամանցային ուրախ միջոցառումը: Միջոցառման շրջանակում փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խմբի միջև: Մշակութային ծրագրի շրջանակում ներկաները Հյուսիսային պողոտայում կպարեն քոչարի, կներկայացվեն ազգագրական երգեր ու պարեր, կկազմակերպվեն ազգային տարազներով լուսանկարահանում, կարպետագործության, խեցեգործության և ասեղնագործության վարպետաց դասեր: 

 

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player